Թրամփը հետաձգել է Իրանի դեմ նոր հարվածների վերաբերյալ որոշումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի դեմ հնարավոր նոր հարվածների հարցով որոշում կայացնելու ժամկետը հետաձգել է մինչև հաջորդ տարի։


Reuters-ի փոխանցմամբ՝ լրագրողների հարցին ի պատասխան՝ Թրամփը հայտարարել է. «Այդ մասին ձեզ հետ կխոսեմ տարվա սկզբից հետո»։


Ավելի վաղ ԱՄՆ նախագահը, իսրայելական News 12 հեռուստաալիքին տված հարցազրույցում, նույնպես նշել էր, որ չի շտապում որոշում կայացնել Իրանի հարցով։


Reuters-ի գնահատմամբ՝ Թրամփն այսպիսով փոխել է որոշման ժամկետը, որը նախկինում կապում էր նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացած միջանկյալ ընտրությունների ավարտի հետ։ Մինչ ընտրությունները նա հայտարարել էր, որ դրանցից հետո Իրանը բանակցություններում ավելի զիջող դիրք կզբաղեցնի։