Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասկածի տակ է դրել միջուկային զենքից լիովին հրաժարվելու հնարավորությունը՝ Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների հետ հանդիպումներից հետո։ Այս մասին հաղորդում է AFP-ն։
Թրամփի խոսքով՝ միջուկային զինանոցները կիսով չափ կրճատելու շուրջ համաձայնության հասնելն անգամ բարդ է, հատկապես պետության ղեկավարի համար, որը պատասխանատու է երկրի անվտանգության համար։
ԱՄՆ նախագահը նշել է, որ միջուկային զենքից ամբողջությամբ հրաժարվելու որոշում կայացնելն ավելի դժվար է։
«Շատ, չափազանց դժվար է ասել՝ եկեք ազատվենք մեր միջուկային զենքից», — հայտարարել է Թրամփը։