Վաղը մենք պաշտոնապես կազդարարենք TRIPP ծրագրի մեկնարկը. Նիկոլ Փաշինյան

«Վաղը մենք պաշտոնապես կազդարարենք TRIPP ծրագրի մեկնարկը»:

Այս մասին Digitec 2026-ի շրջանակում «Հայաստանի հնարավորությունները արհեստական բանականության ոլորտում. տեսլականից մինչև գործողություն» թեմայով բաց քննարկմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նա հավելել է, որ այս ծրագրի շատ կարևոր մաս է էլեկտրաէներգիայի տարանցումը, բազմաձև տրանզիտը, որը նշանակում է՝ կապակցվելու է ՀՀ ցանցը Թուրքիայի և Ադրբեջանի ցանցին, ինչպես արդեն կապակցված է Վրաստանի էլեկտրական ցանցին: