Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը հույս է հայտնել, որ մինչև դեկտեմբերի 25-ին նշվող Սուրբ Ծնունդը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կարող է ձեռք բերվել հրադադարի նոր համաձայնագիր։
Fox News հեռուստաալիքի եթերում ԱՄՆ նախագահի կնոջը հարցրել են, թե ինչ կցանկանար ստանալ որպես նվեր Սուրբ Ծննդյան տոնին։ «Իհարկե, խաղաղություն ամբողջ աշխարհում։ Բայց առաջին հերթին ես կցանկանայի ավելի շատ հրադադարներ։ Մենք կարող էինք դա անել շատ արագ՝ և՛ Ուկրաինայի, և՛ Ռուսաստանի ցանկության դեպքում,- պատասխանել է նա։- Միգուցե մինչև Սուրբ Ծնունդ ևս մեկ հրադադար ունենանք։ Ես հույս ունեմ դրան»։
Մելանիա Թրամփը մեծ հաջողություն է անվանել նաև Խերսոնի մարզի Ալեշկի բնակավայրում հումանիտար գործողության իրականացումը։