Տատյանա Քիմն այլևս Wildberries-ի գլխավոր տնօրենը չէ

Տատյանա Քիմն այլևս Wildberries-ի գլխավոր տնօրենը չէ:


Այս մասին հայտնի է դարձել ՌԴ իրավաբանական անձանց միասնական պետական ռեգիստրի տվյալներից։


Այդ պաշտոնն այժմ զբաղեցնում է Ալեքսեյ Կուլիկովը: Քիմը լքել է նաև ընկերության հիմնադիրների կազմը։


«Վայլդբերրիզ»-ը հաղորդագրություն է հրապարակել՝ հայտնելով, որ ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի փոփոխությունը չի ազդում ընկերության գործառնական գործունեության վրա։