Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Թրամփ_ Սի Ծինփին
_ Պուտին հանդիպումը, որը ռուսական լրատվամիջոցները անվանել էին «նոր Յալթա», համեմատելով 1945 թվականի Յալթայի համաժողովի հետ,
որի ընթացքում Ստալինը, Չերչիլը և Ռուզվելտը համաձայնության էին եկել հետպատերազմյան
աշխարհակարգի շուրջ, վերածվեց Պուտինի ՆՎԱՍՏԱՑՄԱՆ դիպուկ արշավի։
Al Jazeera _ն արարողակարգային
մի քանի հստակ դրույթներ է առանձնացրել, որով Պուտինին մատնացույց են արել իր արժանի
տեղը.
Սի Ծինփինը չի դիմավորել
Պուտինին, մինչդեռ Թրամփին անձամբ էր դիմավորել ինքնաթիռի շարժասանդուղքի մոտ։
Ռուսաստանի նախագահին
դիմավորել է Ցայ Ցին՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցության Քաղբյուրոյի անդամը, որը
երկրի բարձրագույն ղեկավարության հիերարխիայում զբաղեցնում է ընդամենը հինգերորդ տեղը,
մի կարեւոր նրբություն եւս կար` տվյալ պաշտոնյան բավական բարձրահասակ էր Պուտինից։
Պուտինի մուտքի ընթացքում
Ռուսաստանի պետական օրհներգը չի հնչել։ Երբ նա մտել է գագաթնաժողովի դահլիճ, հնչել
է հատված «Շչելկունչիկ» բալետից։ Իսկ Թրամփի մուտքի ժամանակ նվագախումբը կատարել է
ԱՄՆ պետական օրհներգը։
Խմբային լուսանկարի
ժամանակ Պուտինին առաջարկել են կանգնել մյուս առաջնորդներից առանձին։ Այս պահը տեսանյութում ակնհայտ
ցույց էր տալիս Պուտինի շփոթմունքը։
Գագաթնաժողովի մասնակիցների
պատվին կազմակերպված հանդիսավոր ընթրիքի ժամանակ Պուտինը հնարավորություն չի ունեցել
զրուցելու Թրամփի հետ։ Պուտինի օգնական Յուրի Ուշակովը դժգոհել է, որ երկու նախագահները
նստած են եղել տարբեր սեղանների շուրջ, ինչի պատճառով չեն կարողացել շփվել։
Արդեն իսկ միջազգային
լրատվամիջոցները գրում են, որ Պուտինին նաեւ մերժել են քննարկել Ուկրաինայի հարցը
` շեշտելով, որ դա Չինաստանի գործը չէ։
Հ.Գ. Արարողակարգային
նման նրբությունները երբեք պատահականություն չեն, հատկապես Չինաստանի դեպքում։