Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Ռուսաստանի հետ բանակցային գործընթացում ներգրավված կլինի նաև Եվրոպան։ Եվրոպական կողմը կներկայացնեն հինգ երկիր՝ Ֆրանսիան, Գերմանիան, Միացյալ Թագավորությունը, Իտալիան և Լեհաստանը։ Բանակցություններին կմասնակցեն նաև Եվրամիության և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները։
Զելենսկու խոսքով՝ դիվանագիտական գործընթացներն ակտիվորեն շարունակվում են, և Կիևը հույս ունի, որ դրանք արդյունք կտան։
«Մեր թիմն աշխատում է հնարավորինս կառուցողականորեն։ Ցանկանում ենք տեսնել պատերազմի արժանապատիվ ավարտ և Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ»,- նշել է Ուկրաինայի նախագահը։
Նա նաև հաստատել է, որ առաջիկայում նախատեսվում է հանդիպում՝ ամերիկյան կողմի մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվելու են կոնկրետ առաջարկներ՝ ուղղված բանակցային գործընթացի առաջմղմանը։