Պուտին-Սի Ծինփին բանակցությունները տևել են ավելի քան երկու ժամ, շարունակվել աշխատանքային նախաճաշի ձևաչափով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի միջև բանակցություններն ավարտվել են, հաղորդել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։


Դրանք տեղի են ունեցել Ցիլին Շանժուանգի պետական հյուրատանը՝ Ցիլինյուան վիլլայում: Հանդիպումը սկսվել է լիարժեք խմբով մոտավորապես տեղական ժամանակով կեսօրին (Մոսկվայի ժամանակով 7:01-ին): Քննարկումը, որին մասնակցել են նաև պատվիրակությունները, կենտրոնացած է եղել հետագա տնտեսական համագործակցության հեռանկարների վրա։


Զրույցը շարունակվել է աշխատանքային նախաճաշի ձևաչափով՝ ավելի փոքր խմբի համար, որին Ռուսաստանի նախագահի հետ միասին մասնակցել են նաև արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նրա օգնական Յուրի Ուշակովը: Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը տևել է ավելի քան երկու ժամ: