Քաղաքացիակենտրոն լրատվություն
Դեկտեմբերի 13-ին Հայաստանի 4 համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը առաջադրել է ավագանիների իր թեկնածուներին:
Մասիս համայնքի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորելու է Հովհաննես Հակոբյանը, Աբովյան համայնքում Հովհաննես Աբրահամյանը, Նոր Հաճըն համայնքում Գրիգորի Երանոսյանը։ Նաիրի
համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ-ն հանդես կգա «Համերաշխություն» դաշինքի ներքո, նախընտրական ցուցակը
գլխավորելու է Նորայր Սարգսյանը։