Դավիթ Խուդաթյանը ԻԻՀ գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի, էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի և նավթի նախարարի պաշտոնակատար Համիդ Բովարդի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում առկա համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Այս մասին Խուդաթյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում և տեսանյութ հրապարակել: