Եվրոպան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող նոր օգնության մասին

Եվրոպան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող նոր օգնության մասին: Ուկրաինայի հիմնադրամի միջոցով Կիևը կստանա 8 միլիարդ եվրո: Եվս 1,7 միլիարդ եվրո կհատկացվի անօդաչուների, զինամթերքի և ՀՕՊ համակարգերի ձեռքբերման համար:


Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ Կիևին անվերապահ աջակցությունը շարունակելու և Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելու մասին Եվրոպայից հնչող հայտարարությունները չեն նպաստում խաղաղության գործընթացին:


Ավելի վաղ հայտարարվել էր նաև, որ Եվրամիությունը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել: Ցանկում ընդգրկվել են հարյուրից ավելի ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև մոտ 50 բանկ և ֆինանսական կազմակերպություն: