Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռազմական տեսանկյունից Իրանի հետ պատերազմը փաստացի ավարտված է, և Միացյալ Նահանգները հաղթանակ է տարել դրանում։
Ինչպես հայտնում է The Hill պարբերականը, միևնույն ժամանակ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն շարունակում է Մերձավոր Արևելքում իր զինված ուժերը պահել բարձր մարտական պատրաստվածության վիճակում, ինչը երկրի բյուջեի վրա միլիարդավոր դոլարներ է արժենում։ Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ն պետք է հասնի լիակատար հաղթանակի․
«Մենք հաղթել ենք։ Այժմ հարցն այն է, թե երբ սա կավարտվի։ Մենք պետք է հասնենք լիակատար հաղթանակի։ Ոչ թե 93 տոկոսանոց, այլ՝ լիակատար»,- ասել է նա։
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ այն դաշնակիցները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանում է Մերձավոր Արևելքում, Միացյալ Նահանգներին կփոխհատուցեն պատերազմի հետ կապված բոլոր ծախսերը։