Մոսկվան որևէ նախապայման չի առաջադրի հնարավոր եվրոպական բանակցային խմբի կազմի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք չենք կարող և չենք ցանկանում նրանց պայմաններ թելադրել բանակցային խմբի կազմի վերաբերյալ։ Հարցի նման ձևակերպումը բացարձակապես սխալ է»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նշենք, որ Դուբլինում կայացած ոչ պաշտոնական գագաթնաժողովում ԵՄ առաջնորդները հաստատել են պատվիրակության կազմը, որը կմասնակցի Ուկրաինայի հարցով փորձագիտական բանակցություններին։ Այս մասին ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։
Նրա խոսքով՝ եվրոպացի քաղաքական գործիչներն աջակցում են բանակցային գործընթացին, իսկ Եվրամիության շահերը կներկայացնեն ԵՄ ինստիտուտները և «կամեցողների կոալիցիայի» երկրները։ Բանակցային խմբի կազմում կընդգրկվեն Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ խորհրդի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Լեհաստանի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները։