Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին և տնտեսական վերափոխմանն ուղղված միջգերատեսչական համագործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը։
Նախարարը ներկայացրել է Հայաստանի փորձը՝ անդրադառնալով շրջակա միջավայրի և ֆինանսների նախարարությունների համատեղ աշխատանքին, կլիմայի մասին օրենքին և պետական բյուջետավորման գործընթացում կլիմայական ծախսերի պարտադիր պիտակավորմանը։ <<Այս գործիքները հնարավորություն են տալիս կլիմայական առաջնահերթությունները ներառելու պետական ֆինանսների կառավարման և ներդրումային ծրագրերի գնահատման գործընթացներում>>,-նշել է նախարարը։
Համբարձում Մաթևոսյանը ընդգծել է, որ կլիմայական հանձնառությունների իրականացումը պահանջում է համադրված աշխատանք՝ տնտեսական պլանավորումն ու ֆինանսական որոշումները կապելով արտանետումների նվազեցման և կլիմայի փոփոխությանը հարմարվելու նպատակների հետ։