Քաղաքացիակենտրոն լրատվություն
Պարսից ծոցի երկրներն Իրանից պահանջել են փոխհատուցել տարածաշրջանում իրականացված հարձակումների հետևանքով պատճառված վնասը։
Ինչպես հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները, Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Ջասեմ Մուհամմեդ ալ-Բուդայվին կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Թեհրանից պահանջել պատճառված վնասի հատուցում։ Փետրվարի 28-ից ի վեր Իրանը տարածաշրջանի երկրների ուղղությամբ արձակել է ավելի քան 7 հազար հրթիռ և անօդաչու թռչող սարք։