Ռուսաստանին կանգնեցնելու համար պետք է դադարեցնել նրա հետ առևտուրը․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանին կանգնեցնելու համար անհրաժեշտ է դադարեցնել նրա հետ առևտուրը՝ կոչ անելով նաև ԱՄՆ-ին և Չինաստանին այդ քայլին դիմել։


Զելենսկին նշել է, որ Ուկրաինային բարդ ձմեռ է սպասվում, իսկ հաջորդ տարի երկրի կարիքների համար անհրաժեշտ կլինի 115 միլիարդ դոլար։


Նա նաև հայտարարել է, որ Կիևը կողջուներ Ուկրաինայում ամերիկյան ռազմաբազաների տեղակայումը։ Բացի այդ, Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան պատրաստ է եվրոպական երկրների հետ կիսվել ռազմական տեխնոլոգիաներով և զարգացնել համատեղ արտադրությունը։