Ուկրաինան Եվրահանձնաժողովից ստացել է ռեկորդային՝ շուրջ 8 մլրդ եվրոյի օգնություն

Ուկրաինան Եվրահանձնաժողովից ստացել է շուրջ 8 մլրդ եվրոյի ֆինանսական աջակցություն։ Սա կառույցի կողմից երկրին մինչ օրս տրամադրված ամենախոշոր վճարումն է։ Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։


Նրա խոսքով՝ Ուկրաինան շարունակում է բարեփոխումները՝ միաժամանակ դիմակայելով ռուսական ագրեսիային։ Ֆոն դեր Լայենը նշել է, որ բարեփոխումների հետևանքով երկիրը շոշափելի արդյունքներ և օգուտներ է ստանում։


Եվրահանձնաժողովի նախագահը նաև վերահաստատել է Եվրամիության աջակցությունը Ուկրաինայի եվրաինտեգրման գործընթացին։