Ելիսեյան պալատի պատվո պահակախմբի երկու անդամներ ուշաթափվել են չորեքշաբթի՝ նոյեմբերի 11-ին, Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինիի հետ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպման ժամանակ: Այս մասին գրում է ֆրանսիական Le Parisien թերթը։
Սլովակիայի հեռուստատեսության կողմից նկարահանված կադրերում երևում
է, թե ինչպես է պատվո պահակախմբի առաջին անդամը ճոճվում, իջեցնում սուրը, ապա ընկնում։
Մակրոնը և մի քանի այլ անձինք անմիջապես մոտենում են գիտակցությունը կորցրած տղամարդուն։
Այնուհետև
Մակրոնը ողջունում է պալատի մուտքին մոտեցող Պելեգրինիին, ինչից հետո երկրորդն է ընկնում՝
այս անգամ կադրից դուրս, գրում է թերթը։
Տեսանյութում
լսվում է, թե ինչպես է պատվո պահակախմբի անդամի սուրն ընկնում գետնին, և երևում է
Էմանուել Մակրոնի արձագանքը։ Տղամարդը, որը ենթադրաբար նկարահանել է տեսանյութը,
զարմացած հարցնում է. «Սա ի՞նչ է, գրողը տանի»։
Միջադեպի
պատճառի և տուժածների վիճակի մասին պաշտոնապես չի հաղորդվել։