Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ արհեստական բանականության (ԱԲ) մոդելների օգտագործումը, որոնք վտանգավոր են անչափահասների համար, կարող է արգելվել։ Մակրոնն այս մասին հայտարարել է Les Echos թերթին տված հարցազրույցում։
«Եթե
ԱԲ-ի օգտագործման որոշակի ձևեր ռիսկեր են ստեղծում երեխաների համար, դրանք պետք է
արգելվեն»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։
Մակրոնը
նշել է գիտական հանրության ներգրավվածության կարևորությունը երեխաների վրա ԱԲ-ի ազդեցության ուսումնասիրման գործում։ Նրա
խոսքով՝ մասնագետները պետք է որոշեն, թե ԱԲ-ի հետ փոխազդեցության որ տեսակներն են վտանգավոր անչափահասների համար։
Ֆրանսիայի նախագահը արհեստական բանականության ոլորտում անբավարար կարգավորումը համեմատել է «Վայրի Արևմուտքի» հետ։ Նա նշել է, որ անհրաժեշտության դեպքում սահմանափակումները կարող են ընդլայնվել՝ ընդհուպ
մինչև վնասաբեր մոդելների լիակատար արգելք։
«Մենք կառավարությունների և
ընկերությունների հետ համատեղ մշակում ենք առաջին խարտիան, որը կամրագրի նախնական
աուդիտի և հավաստագրման սկզբունքը»,- ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ երեխաների
կողմից արհեստական բանականության օգտագործման կարգավորմանն ուղղված փաստաթուղթը կներկայացվի նոյեմբերի 10-11-ը Փարիզի խաղաղության
ֆորումում։
Ֆրանսիական իշխանությունները մտադիր են հասնել
նախաձեռնության իրականացմանը եվրոպական մակարդակով, ինչպես նաև Միացյալ
Նահանգների, Կանադայի և այլ երկրների միացմանը դրան։