Պատերազմի ավարտի հույս կա. Զելենսկին՝ ԱՄՆ-ՌԴ բանակցությունների արդյունքների մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-Ռուսաստան վերջին բանակցությունները պատերազմի ավարտի հույս են ներշնչում: Նրա խոսքով՝ Եվրամիությունը կդառնա խաղաղության գործընթացի լիարժեք մասնակից, իսկ բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ ԱՄԷ-ում կամ Շվեյցարիայում:


 Մոսկվա կատարած այցից հետո Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Ջարեդ Քուշները և Սթիվ Ուիթքոֆը ժամանել են Դուբլին, որտեղ հանդիպել են Զելենսկու հետ:


Ուկրաինայի առաջնորդը անդրադառնալով ՌԴ-ԱՄՆ բանակցությունների արդյունքներին՝ մասնավորապես ասել է. «Առաջին արդյունքը. մարդասիրական՝ տեղի կունենա գերիների ազատ արձակում, և մենք ակնկալում ենք այս պատերազմի ամբողջ ընթացքում գերիների ամենամասշտաբային փոխանակում։ Երկրորդ արդյունք. մենք ավելի ակտիվորեն ենք ներգրավում եվրոպացի ներկայացուցիչներին դիվանագիտության ​​մեջ, որպեսզի նրանք հավասար պայմմաններով մասնակցեն բանակցություններին։ Ուկրաինան միշտ պաշտպանում է ամբողջ Եվրոպայի շահերը։ Երրորդ արդյունք. մենք նախապատրաստում ենք ապագա բազմակողմ հանդիպումներ։ Դիվանագիտությունը հետագայում ևս ակտիվ կլինի»: