Քաղաքացիակենտրոն լրատվություն
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 09:25-ի սահմաններում, Կոմիտասի պողոտայում՝ Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու հարևանությամբ, բախվել են «Կիա» և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Սկզբնաղբյուրը հայտնում է, որ բախման հետևանքով «Կիա» մակնիշի ավտոմեքենան մխրճվել է հարևանությամբ գործող CPS բենզալցակայանի տարածք՝ վնասելով լիցքավորման սարքերի մոտ տեղադրված սառնարանն ու վաճառքի ինքնասպասարկման սարքերը։
Ըստ տեղեկությունների՝ «Կիա»-ի վարորդի ինքնազգացողությունը ավտոմեքենան վարելիս վատացել է, որը բախվել է բենզալցակայանի տարածքում տեղադրված սառնարանին ու վաճառքի ինքնասպասարկման սարքերին, ապա հետ ընթացել և բախվել Volkswagen-ին։