Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զգալով, որ 5-րդ շարասյան նոր մարտավարությունը ֆիասկո ապրեց՝ ստիպված նկուղից հանել ու առանց փոշին սրբել փողոց են ուղարկել՝ աշխուժակներին

Զգալով, որ 5-րդ շարասյան նոր մարտավարությունը ֆիասկո ապրեց՝ ստիպված նկուղից հանել ու առանց փոշին սրբել փողոց են ուղարկել՝  աշխուժակներին
Քաղաքականություն
17:08, 25 апрель 2024
ՔՊ փորձագետ Բագրատ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Զգալով, որ 5-րդ շարասյան նոր մարտավարությունը ֆիասկո ապրեց՝ ստիպված նկուղից հանել ու առանց փոշին սրբել փողոց են ուղարկել՝ իրենց աստղային ժամին սպասող աշխուժակներին՝ 2022 թվականից պարապած մարտավարությամբ: 

Կրկին նույնաբովանդակ տպագրությամբ գլխարկներ ու շապիկներ, տեղային 5 րոպեանոց ակցիաների համար նշանակված երկու պատգամավորներ՝ սադրելու ու անձեռնամխելիությամբ պաշտպանվելու համար, պարտադիր մի քանի հոգի 9-րդ դասարանցուն հարիր բառապաշարով՝   ցույցը՝ «լավ տղու» արդի դերը պարզելու կոնֆերանսի վերածելու համար:

Ընդդիմության սեզոնային  սրացումները սպասելիորեն սկսվեցին և, մոտ օրերս, եղանակային պայմաններից ելնելով, պարզ կդառնա շապիտոյի հյուրախաղերի ավարտի օրը: