Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մինչև քոքը մաշված ընդդիմությունը վաղվանից հեռացնում է վրանները Ֆրանսիայի հրապարակից

Մինչև քոքը մաշված ընդդիմությունը վաղվանից  հեռացնում է վրանները Ֆրանսիայի հրապարակից
Քաղաքականություն / Հայաստան
21:19, 14 июнь 2022
Այսօր՝ Ֆրանսիայի հրապարակում ընթացող ընդդիմության հանրահավաքի ժամանակ 
Սերժ Սարգսյանի կողմից ընդդիմության առաջնորդի պատվավոր տիտղոսը ստացած Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ պետք է նոր մարտավարությամբ շարունակել իրենց պայքարը։ Սաղաթելյանը հայտարարեց, որ գիշերները Ֆրանսիայի հրապարակում գիշերող քաղաքացիների ներուժն այժմ իրենց այլ տեղերում է պետք գալու, հետևաբար որոշել են հանել վրանները Ֆրանսիայի հրապարակից։

Իշխան Սաղաթելյանը նաև ասաց, որ մայրաքաղաքի և Հայաստանի բոլոր հրապարակները իրենցն են, ինչը բազմիցս ապացուցել են։
Ապա հավելեց, որ այս որոշումից հետո, վստահաբար, տարբեր մեկնաբանություններ են լինելու, բայց հրապարակն ազատելու որոշումը կապված է մարտավարության փոփոխության հետ։

Ընդդիմությունը նաև պլանավորել է շաբաթական առնվազն երկու հանրահավաք իրականացնել, փողոցային ակցիաներ անել, իսկ տարբեր զարգացումների դեպքում՝ վերադառնալ 24-ժամյա ռեժիմի։
 
Վովա Հակոբյան