Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նոր օր՝ նոր ֆիասկո․ ընդդիմության հուժկու «համազգային հանրահավաքը» նախորդից շատ ավելի սակավամարդ էր

Նոր օր՝ նոր ֆիասկո․ ընդդիմության հուժկու «համազգային հանրահավաքը» նախորդից շատ ավելի սակավամարդ էր
Քաղաքականություն / Հայաստան
22:12, 09 май 2022
Վերջին երկու օրերին Հայաստանի երկրորդ և երրորդ խոշորագույն քաղաքներ գնալուց, այնտեղ էլ հերթական մերժումներն արձանագրելուց հետո, ընդդիմությունը վերադարձավ բնականոն ռիթմին՝ լոկ Երևանում մերժումներին։

Այսօր՝ մայիսի 9-ին, ընդդիմությունը հուժկու համազգային հանրահավաք էր հրավիրվել Ֆրանսիայի հրապարակում և մի քանի օր գովազդում էր այն։ Անգամ հանրահավաքի քաղաքական ելույթներից ավելի երկար համերգային մշակութային ծրագիր էր կցել դրան, որ երևի գոնե անվճար համերգի համար մարդիկ հրապարակ գնային։

Ըստ ընդդիմադիր առաջնորդների՝ իշխանափոխության հարցը պիտի արդեն լուծված լիներ, և ըստ Մամիջանյանի՝ եկող տարի այս օրը պիտի քառատոն դառնար։ Սակայն ավա՜ղ, օրը նշանավորվեց միայն ընդդիմության հերթական սակավամարդ, այս անգամ՝ 7700 հոգանոց հանրահավաքով։ Սա ԻՔՄ հաշվարկի տվյալներն են։

Մոտ 7000 հոգին երևի բավարար է 2-3 պապիկ ծեծելու համար, սակայն իշխանազավթման համար՝ ոչ, ու հաշվի առնելով փաստը, որ մայիսի 1-ի հանրահավաքի հետ համեմատությամբ այս մեկը մոտ երկու անգամ ավելի սակավամարդ էր, ապա հանրահաշվական խնդիր է հաշվելը, թե քանի օր հետո հրապարակում միայնակ կմնա Իշխան Սաղաթելյանը և կփորձի ինքն իրեն ներկայացնել ձևավորելիք կառավարության կազմն ու նպատակները։

Ջոնիկ Պետրոսյան