Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էս ի՜նչ շատ եք․ Ընդդիմադիրների հավաքին Ժամը՝ 19:24-ի դրությամբ մասնակցել է շուրջ 4200 մարդ. ԻՔՄ

Էս ի՜նչ շատ եք․ Ընդդիմադիրների հավաքին Ժամը՝ 19:24-ի դրությամբ մասնակցել է շուրջ 4200 մարդ. ԻՔՄ
Քաղաքականություն / Հայաստան
21:40, 05 май 2022
 
Այսօր՝ մայիսի 5-ին, ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը 19:00-ից հանրահավաք էր իրականացնում Երևանի Ֆրանսիայի հրապարակում:
 
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:24-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 4200 մարդ:
 
Հարկ է նշել, որ հանրահավաքի որոշ մասնակիցներ, հավանաբար, տեսանելի չեն՝ ծառերի կամ վրանների տակ գտնվելու պատճառով:
 
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
 
Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։
 
Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։