Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՔՊ վարչությունը որոշել է ստեղծել Գյումրու և Մասիսի տարածքային կազմակերպություններ

ՔՊ վարչությունը որոշել է ստեղծել Գյումրու և Մասիսի տարածքային կազմակերպություններ
Քաղաքականություն
21:11, 30 апрель 2024
Ապրիլի 30-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հաստատվեցին Կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։ 

Վարչությունը որոշեց.  

1.Ստեղծել Գյումրու տարածքային  կազմակերպություն (այսուհետ` ՏԿ)։

Գյումրու տարածքային  կազմակերպության խորհրդի անդամների և Վերահսկողի ընտրությունների անցկացման օր նշանակել 2024 թվականի հունիսի 1-ը՝ ժամը 11։00-ն։

Սահմանել, որ`
ա) Գյումրու ՏԿ խորհուրդը բաղկացած է Խորհրդի 9 եւ Վերահսկողի 1 անդամից.
բ) ՏԿ խորհրդի անդամների և Վերահսկողի Թեկնածուների առաջադրումը (ինքնառաջադրումը) սկսվում է մայիսի 23-ին և ավարտվում մայիսի 26-ին՝ ժամը 18:00-ին.
գ) ՏԿ խորհրդի անդամի և Վերահսկողի Թեկնածուների ցանկը հաստատվում է մայիսի 27-ին. 
դ) ՏԿ խորհրդի անդամի և Վերահսկողի Թեկնածուների նախընտրական քարոզչությունը սկսվում է մայիսի 28-ին և ավարտվում քվեարկության սկիզբը հայտարարելու պահին։

2. Ստեղծել Մասիսի տարածքային  կազմակերպություն (այսուհետ` ՏԿ)։ 

 Մասիսի տարածքային  կազմակերպության խորհրդի անդամների և Վերահսկողի ընտրությունների անցկացման օր նշանակել 2024 թվականի մայիսի 20-ը՝ ժամը 17։00-ն։

Սահմանել, որ`
ա) Մասիսի ՏԿ խորհուրդը բաղկացած է Խորհրդի 7 եւ Վերահսկողի 1 անդամից.
բ) ՏԿ խորհրդի անդամների և Վերահսկողի Թեկնածուների առաջադրումը (ինքնառաջադրումը) սկսվում է մայիսի 10-ին և ավարտվում մայիսի 13-ին՝ ժամը 18:00-ին.
գ) ՏԿ խորհրդի անդամի և Վերահսկողի Թեկնածուների ցանկը հաստատվում է մայիսի 15-ին. 
դ) ՏԿ խորհրդի անդամի և Վերահսկողի Թեկնածուների նախընտրական քարոզչությունն սկսվում է մայիսի 16-ին և ավարտվում քվեարկության սկիզբը հայտարարելու պահին։