Քաղաքացիակենտրոն
լրատվություն

19:13-ի դրությամբ Ազատության հրապարակում գտնվել է շուրջ 11 200 մարդ. ԻՔՄ-ն հաշվել է ընդդիմադիր ուժերի կողմից հրավիրված հանրահավաքի մասնակիցներին

Այսօր՝ ապրիլի 5-ին, Երևանի Ազատության հրապարակում 18։30-ից անց է կացվել խորհրդարանական ընդդիմադիր ուժերի կողմից հրավիրված հանրահավաքը:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է ցույցի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:13-ի դրությամբ Ազատության հրապարակում գտնվել է շուրջ 11 200 մարդ։

Ստացվում է՝ մի քանի ամիս առաջ համատեղ մոտ 335 հազար քվե ստացած խորհրդարանական ընդդիմության՝ վճռորոշ և Արցախն ու Հայաստանը փրկելու կոչին արձագանքել է ընդամենը մոտ 11 հազար համակիր, ինչ թերևս հենց այդ ընդդիմության վստահության և աշխատանքի ցուցիչ է։