Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը «Հայաստան» դաշինքի երեկվա հանրահավաքի մասնակիցների սխալ թիվ է հրապարակել․ fip.am

Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը «Հայաստան» դաշինքի երեկվա հանրահավաքի մասնակիցների սխալ թիվ է հրապարակել․ fip.am
Քաղաքականություն
14:14, 09 ноябрь 2021
Գերմանական Deutsche Welle-ի («Դոյչե Վելլե») ռուսական ծառայությունը, լուսաբանելով Երևանի Ազատության հրապարակում ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի նոյեմբերի 8-ի հանրահավաքը, նշել է, որ տարբեր հաշվարկներով՝ դրան մասնակցել է 10-12 հազար մարդ: Սակայն այս թիվը չի համապատասխանում իրականությանը: «Իրազեկ քաղաքացիների միավորման»՝ աերոնկարահանման միջոցով իրականացրած հաշվարկի արդյունքում պարզվել է, որ հանրահավաքի ժամանակ Ազատության հրապարակում գտնվել է շուրջ 3700 մարդ։