Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուսումնասիրվում են քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերը. ՔԿ

Ուսումնասիրվում են քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերը. ՔԿ
Իրավունք
11:48, 06 май 2024
Երեկ գիշերը լրագրող Ժիրայր Ոսկանյանը հայտնել էր, որ ռուսական ազդեցության բլոգեր Միկա Բադալյանը մի խումբ տղամարդկանց հետ Թումանյան փողոցի վրա հարձակվել է իր վրա, քաշքշել և գողացել հեռախոսը: Ըստ Ոսկանյանի՝ ինքը ոստիկանություն է կանչել, բայց նրանք չեն պաշտպանել իրեն։

Radar Armenia-ն քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ ոստիկանությունից համապատասխան հաղորդում և փաստաթղթեր ստացել են. «Քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերն ուսումնասիրվում են»,- հայտնել են ՔԿ-ից։