Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տված բլոգեր Միքայել Բադալյանը կալանավորվեց

Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տված բլոգեր Միքայել Բադալյանը կալանավորվեց
Իրավունք
19:24, 24 май 2022
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնում է,

«Վերաքննիչ դատարանի դատավոր Ռ.Մխիթարյանը բավարարեց դատախազի բողոքը մասնակի եւ մեկ ամսով կալանավորեց Միքայել Բադալյանին»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ Քննչկան կոմիտեից հայտնել էին, որ բլոգեր Միկա Բադալյանը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով՝ նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 400-ապատիկի չափով, կամ կալանքով՝ 1-ից 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: