Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ․ Վերաքննիչը մերժեց բողոքը

Աղվան Հովսեփյանը  կմնա կալանքի տակ․ Վերաքննիչը մերժեց բողոքը
Իրավունք
17:40, 30 ноябрь 2021
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ, մերժեց Աղվան Հովսեփյանի կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ պաշտպանների բողոքը։ Այս մասին Civic.am-ին հայտնեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, ենթադրյալ փողերի լվացման հատկանիշներով։