Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բագրատ Սրբազանի երկրորդ փորձն է. գործակալները պետք է բացահայտվեն ու պատժվեն. Բադալյան

«ՌԴ-ին ձեռնտու չեն ՀՀ-ի հստակ ամրագրված սահմաններ, որովհետև դրանով նվազեցվում է ռազմական գործողությունների ռիսկը, և եթե ռիսկ չկա, ապա ՌԴ-ն անելիք չի ունենա այստեղ, և ՀՀ-ն էլ առուծախի առարկա չի կարող դառնալ: Դա է պատճառը, որ Ռուսաստանից չեն ողջունում սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները, ինչպես դա անում են Արևմուտքում»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝  անդրադառնալով սահմանազատման աշխատանքների հետ կապված տարբեր երկրների արձագանքներին ու դիրքորոշումներին:  

Ինչ վերաբերում է այս օրերին ցույցեր կազմակերպող Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գործունեությանը, Բադալյանը ասաց. «Սա նրա մոտ երկրորդ փորձն է, առաջին փորձը տապալվեց, ու որոշ ժամանակ ռազմավարություն մշակելուց հետո նրա համար երկրորդ փորձի հնարավորություն է բացվել, ես սա կանվանեմ նրա կողմից քարոզարշավ, և ժամանակը ցույց կտա,  թե ինչի համար»։

Բադալյանը նշեց, որ արտերկրյա գործակալները, որոնք այստեղ ներկայացված են տարբեր կուսակցությունների միջոցով, պետք է բացահայտվեն. «Կհորդորեի, որ իրավապահ համակարգը  շատ ավելի ուշադիր լիներ գործակալների բացահայտմամբ ու նրանց պատժելով։ Շատ դեպքերում այս անկայունությունները հրահրվում են արտերկրից, ու այդ գործակալները պետք է բացահայտվեն, պետք է ապացուցվեն ու իրենց պատիժը կրեն։ Սա իրավապահների անելիքն է»:
Մանրամասները՝ տեսանյութում։
Դավիթ Լևոնյան