Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նրանց նպատակը այն է, որ տեղի ունենա պատերազմ, ու հայտնի ուժերը գան մեզ «փրկելու». Հովհաննիսյան

«Սերժ Սարգսյանի ասածը մանկական տրամաբանությամբ է,  ասում է՝ լուծումը գիտի, բայց չի ասում»: Այս մասին նշեց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի մի քանի օր առաջ ասած խոսքին։  

Ինչ վերաբերում է որոշ ընդդիմադիր ուժերի կազմակերպած ցույցերին՝ ընդդեմ սահմանազատման ու սահմանագծման, Հովհաննիսյանը ասաց. «Ես տեսա, որ երեկ փորձում էին մի շարք թեմաների մեջ թաթախված հին դեմքերով փողոցներ փակել, Աղվան Վարդանյանին էին հանել մայրուղի, բայց էլի բան չստացվեց։ Այսինքն՝ նույն պրոցեսն է տեղի ուենում, նույն մարդիկ և նույն տեքստերը»։

Հովհաննիսյանը նշեց, որ այդ ցույցերը կազմակերպողները պատվեր են կատարում. «Այս մարդիկ ընդդիմանում են Ալմա-Աթայի հռչակագրին, որ սահմանների գծման սկզբունք չունենանք, ու դրա պատճառով էսկալացիոն ռիսկը ավելանա ու բախում լինի Ադրբեջանի հետ։ Նրանց նպատակը այն է, որ տեղի ունենա կոնֆլիկտ, ու հայտնի ուժերը գան մեզ փրկելու: Իրենք հենց հիմա ուզում են Հայաստանին ներքաշել պատերազմի մեջ, և այն թոկը, որից ՀՀ-ն ազատվել ա, բերեն փաթաթեն Հայաստանի վզին»։

Մանրամասները՝ տեսանյութում։
Դավիթ Լևոնյան