Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցիները գոհ են սահմանազատումից

Այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցիները գոհ են սահմանազատումից
Հասարակություն
14:44, 07 май 2024
Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը մանրամասներ է հայտնել Կիրանցում սահմանազատման գործընթացից. «Մենք ունեինք բարձունք՝ «Խաչիլար» կոչվող, որը հենց ուղիղ խաչի վրա էր, էդտեղցի մի 25 մետր իջեցրել են, որի համար հատուկ շնորհակալ եմ էդ մարդկանց, ով կարողացել է դա անել։ Հիմա մնում է մեր այս «քիթը»՝ գյուղ մասը, ամենացավալի տեղն է։ Այն հողերը, որ 9 հեկտար ու կես կորցնում էինք, էդ էլ իջեցվել ա գետով, այսինքն մեր հողերից ոչ մի սանտիմետր չի անցնում, հետևի մասում մի 3 սեփականաշնորհված հողեր կան 4500 մետրանոց, տոչկեքը որ խփվելա, եթե ուղիղ գծով ես վերցնում մեջն ա ընկնում, բայց ասեցին դա էլ այնպես կանեն, որ ուղիղ գծի փոխարեն փակագծով անցկացնեն, էլի մեզ է մնալու։ Հիմա սպասում ենք գյուղ և կամրջի մասով, որը բանակցությունների փուլում է։ 7, 8, 9, 10, 11 կետերը արվել են, ոչ մի սանտիմետր այդտեղից հող չենք կորցնում, 12, 13, 14 հատվածը մնում է, հանձնված չի ոչ մի բան, 15-ը իրանց գյուղի մեջ է, դա իրականում իրենց տարածքն ա եղել, իմ գյուղը բոլորը գիտեն դա, նույնիսկ իրենց հողից մեզ է անցել։ Այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ»։ Գյուղապետը ամփոփել է, որ սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. «Այս պահին ոչ մի սեփականաշնորհած հող էլ չի անցնոմ իրենց, մինչև էս պահը ինչ եղել է, ես գոհ եմ»։