Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել․ ՇՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել․ ՇՄՆ
Հասարակություն
22:58, 07 май 2024
Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացված Հայաստանի գիշատիչ թռչունների համալիր ուսումնասիրությունների շրջանակներում կազմակերպված միջազգային գիտարշավի շրջանակներում հայտնաբերվել է  Հայաստանի համար հազվագյուտ համարվող տեսակը:

Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։

Բույնը հայտնաբերվել է սև արագիլի ինկուբացիայի շրջանում:

Ահա մի քանի փաստ սև արագիլի (Ciconia nigra) մասին՝
Տեսակը համարվում է հազվագյուտ Հայաստանի համար և գրանցված է ՀՀ կարմիր գրքում:
Աշխատանքներն իրականացվել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ: