Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Red Book of Armenia բջջային հավելվածը կօգնի ճանաչելու և պահպանելու Հայաստանի բնությունը

Red Book of Armenia բջջային հավելվածը կօգնի ճանաչելու և պահպանելու Հայաստանի բնությունը
Հասարակություն
18:48, 04 февраль 2022
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ ՀՀ բույսերի և կենդանիների Կարմիր գրքերում գրանցված տեսակների մասին տեղեկատվություն պարունակող Red Book of Armenia բջջային հավելվածը կօգնի ճանաչելու և պահպանելու Հայաստանի բնությունը: 
 
Red Book of Armenia բջջային հավելվածն ունի գիտական, էկոկրթական, ճանաչողության բարձրացման նպատակ։
 
Այն հնարավորություն է տալիս ծանոթանալու ՀՀ բույսերի և կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների կենսաբանական դասակարգման, թվաքանակի, բնակեցման և տարածման վայրերի, ձևաբանության և այլ տեղեկատվությանը։
  • Ինտերակտիվ քարտեզը հնարավորություն է տալիս տեսնելու այդ տեսակների տարածվածությունը:
  • Հավելվածի «Հետադարձ կապ» ինտերակտիվ գործիքը հնարավորություն է տալիս օգտատերին մասնակցություն ունենալ կարմիրգրքյան տեսակների ուսումնասիրությունների և տվյալների հավաքման գործընթացին: Դա կարող է իրականացվել դաշտում հայտնաբերված տեսակների լուսանկարների կամ այլ տեղեկատվության փոխանցմամբ։
  • Հավելվածը նախատեսված է iOS կամ Android շարժական օպերացիոն համակարգերով աշխատող սարքերի (Smartphones) համար։
  • Հավելվածը հնարավոր է ներբեռնել App Store-ից և Google Play Store-ից:
  • Հավելվածը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության և Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) համագործակցության շրջանակներում։