Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել
Քաղաքականություն
19:48, 02 май 2024
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց էր ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ:

Հեռախոսազրույցից հետո Դմիտրո Կուլեբան X-ի իր միկրոբլոկում գրել է․

«Քննարկել ենք Ուկրաինայում և Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի դինամիկան։ Ես ողջունեցի Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման մասին համաձայնագիրը։ Մենք պայմանավորվեցինք արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի շուրջ»