Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատվաստման համար հերթագրման գործընթացը բարելավվում է

Պատվաստման համար հերթագրման գործընթացը բարելավվում է
Հասարակություն
15:52, 04 август 2021
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ այսուհետև պատվաստումային շարժական կայաններում հերթագրվել կարող եք ինչպես տեղում` էլեկտրոնային հերթագրման համակարգի միջոցով, այնպես էլ նախապես՝ «Earlyone» բջջային հավելվածի օգնությամբ: Հավելվածը ներդրվել է Առողջապահության նախարարության, ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի և «Earlyone»-ի համագործակցության արդյունքում:

Հավելվածը ներբեռնելուց հետո պետք է ընտրել «Առողջություն» բաժինը, այնուհետև` «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ», Վայր՝ «Հյուսիսային պողոտա»: