Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նրանք, որոնք մեկ կետից իջած հրահանգով Տավուշում են հայտնվում. Արփի Դավոյանի հրապարակումը

Նրանք, որոնք մեկ կետից իջած հրահանգով Տավուշում են հայտնվում. Արփի Դավոյանի հրապարակումը
Քաղաքականություն
20:09, 27 апрель 2024
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Տավուշի մարզում տեղի է ունենում սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ, որի սկսվելուն զուգահեռ մեկ կետից իջած հրահանգով Տավուշում են հայտնվում՝

1․սրբազաններ, քահանաներ, զանազան հոգևորականներ և նրանց աջակիցներ, որոնք 2018թ․-ից սկսած անիծել են հեղափոխությունը

2․դաշնակցականներ, որոնք առանց պայքարի չեն կարող գոյատևել, անգամ այն դեպքում, եթե այդ պայքարը սեփական պետականության դեմ է

3․կուսակցական  ակտիվիստներ՝ ծվարած անիծող հոգևորականների փեշերի տակ

4․նորահայտ ռազմական գործիչներ, որոնք պատրաստ են առաջին իսկ առիթով տիեզերական արագությամբ ճողոպրել, ինչպես արել են ոչ վաղ անցյալում

5․ազատագրական պայքարի մասնագետներ, որոնք մեծ ճարպկությամբ  փոխանակման կետերում ռուսական ռուբլու բարձր կուրս են գտնում

6․հատուկ նշանակության լրագրողներ

7․նորածին երեխային ձեռքի մեկ հպումով ծածկոց դարձնող հրաշագործ մեկ կին

8․արևահարումից ուշագնաց լինող մարդիկ, որոնք արևի դավադիր հարվածը վերագրում են իրենց ընդդիմադիր գործունեությանը

9․ստորագրություն հավաքող փրկիչներ

10․ձեռի հետ հայտնված փրկիչներ, որոնք առաջնորդվում են «giny kaseq?» սկզբունքով

11․իրական հայրենասերներ, որոնք մոլորվել են այս հորձանուտում

12․մտահոգ, սրտացավ գյուղացիներ

Սիրելի քաղաքացիներ, մի տրվեք սադրանքներին, թույլ մի տվեք օգտագործել ձեր ազնիվ մղումները, արդեն քանի տարի է, որ նույն մարդիկ, նույն տեքստերով դուրս են գալիս տարբեր փողոցներ, դա նրանց պայքարն է, ձերը չէ․․․