Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաջարանից Սիսիան առկա 118 կմ ճանապարհը կկրճատվի՝ դառնալով 60 կմ. Գնել Սանոսյան

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։

Համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Այսպիսով, Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ ճանապարհահատվածը մասնատել ենք 3 հատվածների՝ hյուսիսային ենթահատված՝ 27,12 կմ, Բարգուշատի թունել՝ 8,65 կմ, hարավային ենթահատված 24,25 կմ։ Ընդհանուր առմամբ, այս նախագիծը առկա 118 կմ ճանապարհը կկրճատի և կդարձնի 60 կմ Քաջարանից մինչև Սիսիան և առկա միջինում 50 կմ/ժ արագության հատվածը կդարձնի 100 կմ/ժ։ Կստեղծվի հարմարավետ, անվտանգ և ամբողջովին այլ որակի ճանապարհ և ենթակառուցվածք՝ տնտեսական, տուրիստական և այլ առումներով։ Ֆինանսավորման համար վարկային ընդհանուր միջոցները 373 միլիոն եվրո է, որից ՎԶԵԲ-ի հետ 236 միլիոն եվրոյի համար է նախատեսվում կնքել այդ համաձայնագիրը»,- ասաց Սանոսյանը։