Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սա արտաքին միջամտությամբ հեղաշրջման փորձ է. կարևոր է, որ իշխանությունը պատրաստ է դիմակայել

Իշխանությունը պատրաստ է դիմակայել արտաքին միջամտությամբ իրականացվող հեղաշրջման փորձին։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը։

Խուրշուդյանը ուշադրություն հրավիրեց կրիմինալի՝ այս ակցիաներին մասնակցությանը։ 

Անդրադառնալով Եկեղեցու մասնակցությանն ու առաջնորդությանը՝ ՀԿ ղեկավարն ասաց, որ չի կարելի ասել, թե Եկեղեցին է այն առաջնորդում։ Խոսքը միայն մի քանի բարձրաստիճան հոգևորականների մասին է, իսկ Եկեղեցին նաև հավատացյալներն են, հետևաբար նրանք կարող են նմանօրինակ ակցիա գլխավորել։ «Ամեն անգամ, երբ խոսք է գնում բիզնես անելու, նախկին թալանչի իշխանությունների հետ սերտաճելու մասին՝ այդ եկեղեցականները տեղն ու տեղը կան, իսկ երբ խոսք է գնում է պետականաշինության կամ հոգևոր խնդիրներ լուծելու մասին՝ իրենք չկան։ Եկեղեցին լրջագույն ռեֆորմների կարիք ունի, որպեսզի այլևս թույլ չտրվի ապաեկեղեցական, ապակրոնական, նման կարգի քրեածին տարրերի հայտնվելը Եկեղեցու բարձրագույն ղեկավարության մեջ»,- ասաց Խուրշուդյանը։

Նա նաև հիշեցրեց, որ Բագրատ Գալստանյանը 2 տարի առաջ ակտիվորեն մասնակցում էր Ռոբերտ Քոչարյանի կազմակերպած հանրահավաքներին, և ակնհայտ է, թե ում է ուզում նա բերել իշխանության։ 

Ակցիան, ըստ Խուրշուդյանի, իշխանազավթման փորձ է։ Նրանք շահարկում են տավուշցիների խնդիրները, որոնց մասին գիտի և փորձում է հասցեագրել նաև գործող իշխանությունը։ 

Նա նաև նկատեց, որ Ալիևը տարբեր հարցերում տարբեր հայտարարություններ է անում, բայց ստորագրում է այլ բովանդակությամբ փաստաթղթեր։ Եվ նա փորձում է իր հռետորաբանությամբ ազդել Հայաստանի ներքին կյանքի վրա, որպեսզի Հայաստանը ստիպված հրաժարվի այս գործընթացից, ու Արևմուտքում Ալիևը ներկայացնի, որ Հայաստանն է ոչ կառուցողական կողմը։ 
 
Մանրամասն՝ տեսանյութում
 
Վովա Հակոբյան