Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բազմաթիվ հոգևորականներ բարձրաձայնում են, որ չեն միանում Բագրատ սրբազանին ու դեմ են այդ խմբին. Կաթողիկոսը մտավախություններ ունի

Բազմաթիվ հոգևորականներ բարձրաձայնում են, որ չեն միանում Բագրատ սրբազանին ու դեմ են այդ խմբին. Կաթողիկոսը մտավախություններ ունի
Քաղաքականություն
08:30, 08 май 2024
Ինչպես հայտնի է՝ Տավուշի սահմանազատման հետ կապված ընդդիմությունը փորձեց այն օգտագործել իր քաղաքական շահերն առաջ տանելու համար։ Առաջին օրերին նրանք գնացին Ոսկեպար, չհաջողելով, հանդիպելով տեղացիների ոչ բարյացակամ վերաբերմունքին՝ որոշեցին «պայքարը» տեղափոխել Կիրանց, քանի որ սահմանազատման արդյունքում ամենախնդրահարույց հատվածներն հենց այդտեղ էին։ Այստեղ ևս, սակայն, ընդդիմադիր գործիչները հասկացան, որ իրենց դեմքերով հաջողության հասնել չեն կարողանալու։ Եվ ահա որոշեցին ներգրավել Եկեղեցուն՝ ինչպես ժամանակին այդ մտահղացման մասին բարձրաձայնել էր Ռոբերտ Քոչարյանը։

Թվում էր, թե սա կարող է աշխատող մեթոդ լինել։ Սակայն այստեղ էլ ոչ միայն «պայքարի» բովանդակության հետ կապված խնդիրներ կան, այլև Եկեղեցու ներսում էլ ամեն ինչ միանշանակ չէ։ 

Վերջին օրերին թյուր կարծիք է ձևավորվել, թե իբր Եկեղեցին դուրս է եկել պետական համակարգի դեմ։ Սակայն սա ճիշտ ձևակերպում չէ, քանի որ Եկեղեցին նաև մարդիկ են՝ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդները, բացի դրանից, կան Եկեղեցուն նվիրված բազում հոգևորականներ, որ չեն միացել Բագրատ սրբազանի քաղաքական «պայքարին» և չեն ընդունում այդ խմբին, և անգամ Կաթողիկոս Գարեգին Բ-ն այս օրերին լուրջ մտավախություններ ունի, որ շատերը ոչ միայն չեն միանում Բագրատ սրբազանին, այլև կարող են դուս գալ իր և իր  նմանների դեմ։ Սրա մասին բարձրաձայնում են Եկեղեցու նվիրված հոգևորականները։ 
 
Վովա Հակոբյան