Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռազմական հեղաշրջման ցանկացած փորձ կլինի Հայաստանի ինքնիշխանության, անկախ պետականության վերջը․ Հովսեփ Խուրշուդյան

Ռազմական հեղաշրջման ցանկացած փորձ կլինի Հայաստանի ինքնիշխանության, անկախ պետականության վերջը․ Հովսեփ Խուրշուդյան
Հայաստան
13:40, 25 февраль 2021
Ազատ քաղաքացի Հովսեփ Խուրշուդյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է քաղաքական վերջին զարգացումներին․

«Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, այլ ոչ թե գլխավոր շտաբին։ Գլխավոր շտաբը ռազմական կառույց է եւ ըստ ՀՀ Սահմանադրության - ապաքաղաքական է։ Գլխավոր շտաբի այսորվա քաղաքական հայտարարությունը հակասահմանադրական է, ուստիեւ հակապետական, կարծում եմ - նաեւ ուղղորդված արտաքին ուժի կողմից, տվյալ դեպքում - Կրեմլից։ 

Ռազմական հեղաշրջման ցանկացած փորձ կլինի Հայաստանի ինքնիշխանության, անկախ պետականության վերջը, ինչը հայ ժողովուրդը չպետք է թույլ տա։ Ու այս կապակցությամբ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր քաղաքական ուժ պարտավոր է այս կամ այն կերպ արտահայտվել, ձայն բարձրացնել։ 

Մենք ոչ նախկին թալանչիներին հանձնելու եւ ոչ էլ Ռուսաստանին կցելու հայրենիք չունենք»։