Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստանում չպետք է գործեն քաղաքական ուժեր, որոնց համար Հայաստանի անկախությունը և ինքնիշխանությունը բացարձակ արժեք չեն»․ Արման Բաբաջանյան

«Հայաստանում չպետք է գործեն քաղաքական ուժեր, որոնց համար Հայաստանի անկախությունը և ինքնիշխանությունը բացարձակ արժեք չեն»․ Արման Բաբաջանյան
Քաղաքականություն
18:09, 19 февраль 2021
ՀՀ ԱԺ անկախ պաատգամավոր Արման Բաբաջանյանը «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ է ներկայացրել Ազգային ժողովին։ Նախագծով առաջարկվում է դադարեցնել այն կուսակցությունների գործունեությունը, որոնք քարոզում են ՀՀ Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմի խախտմանը։

«Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը սրբություն սրբոց է, ով փորձի ոտնակոխ անել մեր անկախությունը, պետք է ենթարկվի խստագույն պատժի: Հայաստանում չպետք է գործեն քաղաքական ուժեր, որոնց համար Հայաստանի անկախությունը և ինքնիշխանությունը բացարձակ արժեք չեն»,- ֆեյսբուքյան էջում նախագծին կից գրել է Արման Բաբաջանյանը։
Ըստ նախագծի՝  նման քարոզչության հայտնաբերման դեպքում ՀՀ Ազգային անվտագության ոլորտում լիազոր մարմին անհապաղ, սակայն ոչ ուշ երեք աշխատանքային օրվա ընթացքում  այդ մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովին եւ Կառավարությանը։
Նախագծով սահմանված է, որ վերոնշյալ դեպքերում կուսակցությունների գործունեությունը կասեցվում է ՀՀ նախագահի կողմից Ազգային ժողովի հաջորդ ընտրությունների նշանակմանը հաջորդող օրը։