Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի և Հայաստանի սահմանի միջև սյուն տեղադրելու մասին

ՌԴ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի և Հայաստանի սահմանի միջև սյուն տեղադրելու մասին
Հայաստան
15:51, 25 апрель 2024
 ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ադրբեջանի և Հայաստանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կայացած ճեպազրույցում ընդգծել է, որ իր երկիրը աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման բոլոր հարցերի կարգավորմանը բացառապես դիվանագիտական մեթոդներով։ «Մենք ելնում ենք նրանից, որ պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, ունենան հավասարակշիռ և փոխընդունելի բնույթ: Դրանք պետք է հիմք ծառայեն տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար:

Եվ մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը հետագայում ևս կողմերին սահմանազատման խորհրդատվական օգնություն տրամադրելու՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է Զախարովան։