Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդհանրապես զարմանալի չէ ծայրագավառական Z քայլերթի՝ Երևան ժամանելու ամսաթիվը. Մայիսի 9-ը ռուսական իշխանությունների կողմից արդեն վերածվել է կայսրության վերադարձի երազանքների օր

Ընդհանրապես զարմանալի չէ ծայրագավառական Z քայլերթի՝ Երևան ժամանելու ամսաթիվը. Մայիսի 9-ը ռուսական իշխանությունների կողմից արդեն վերածվել է կայսրության վերադարձի երազանքների օր
Քաղաքականություն
19:12, 04 май 2024
Բագրատ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մայիսի 9-ը արդեն տևական ժամանակ  դադարել է լինել ֆաշիզմի նկատմամբ հաղթանակի օր: Մայիսի 9-ը ռուսական իշխանությունների կողմից արդեն վերածվել է կայսրության վերադարձի երազանքների օր:
 
Ընդհանրապես զարմանալի չէ ծայրագավառական Z քայլերթի՝ Երևան ժամանելու ամսաթիվը: Չեմ զարմանա նաև, եթե Գեորգեւյան ժապավեններով քայլեն:

Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և այդ ժողովուրդը արդեն կատարել  է իր ընտրությունը, և մետրպոլիային ծառայողների հիասթափությունը իրեն չի սպասեցնի»: