Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ Պետդումայի փոխնախագահը կոչ է արել վերադարձնել Ռուսական կայսրության սահմանները

ՌԴ Պետդումայի փոխնախագահը կոչ է արել վերադարձնել Ռուսական կայսրության սահմանները
Միջազգային
11:57, 14 январь 2022
Ռուսաստանը պետք է վերականգնի Ռուսական կայսրության սահմանները։ Այս մասին ասել է ՌԴ Պետդումայի փոխնախագահ Պյոտոր Տոլստոյը՝ Տպագրության օրվա առթիվ լրագրողների պարգևատրումից հետո։
 
«Ռուսաստանը պետք է վերականգնի Ռուսական կայսրության սահմանները։ Կայսրության կազմում եղած երկրների միավորումից հետո Ֆինլանդիան և Մերձբալթյան երկրներն «իրենք կսողան» և կհասկանան «իրենց դրության ոչնչությունը»»,- գրում է NSN-ը՝ հղում անելով Տոլստոյի հայտարարությանը։

Տոլստոյը ենթադրել է, որ դա տեղի կունենա մոտակա տասը տարիների ընթացքում: Բայց նա չի հստակեցրել, թե կոնկրետ ինչպես է հնարավոր վերստեղծել նախկին պետության սահմանները։