Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կիրանցում վնասվածքներ են ստացել և բժշկական կենտրոն տեղափոխվել ոստիկանության ծառայողներ

Կիրանցում վնասվածքներ են ստացել և բժշկական կենտրոն տեղափոխվել ոստիկանության ծառայողներ
Հասարակություն
07:48, 27 апрель 2024
Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են ստացել և բժշկական կենտրոն տեղափոխվել ոստիկանության երկու ծառայողներ: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՆԳ նախարարությունից, ըստ նախնական տվյալների՝ ծառայողները վնասվածքները ստացել են քաղաքացիների կողմից քարերով և փայտերով հարվածելու հետևանքով: 

Վնասվածքներ ստացած ոստիկանների կյանքին վտանգ չի սպառնում: