Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամենուրեք կղերը հանդիսանում է հասարակության ամենալոյալ մասը. բավական է պետությունը ձեռք տա նրա իրավունքներից ու առանձնաշնորհումներից որևէ մեկին, որպեսզի միանգամից ըմբոստանա, ներշնչվի ապստամբ ոգով և մղե ժողովուրդը դեպի բողոք. մշակութաբան

Քաղաքականություն
23:56, 08 май 2024
Մշակութաբան Հրաչ Բայադյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Հոգևոր Հայաստանի» ջատագովի մտքերից մի քանիսը հայ կղերի մասին:

«Հայտնի է, թե որպիսի բուռն եռանդով, որպիսի ֆանատիկոս ատելությամբ կղերը ոչնչացրել է ամեն ինչ, որ աշխարհիկ բնույթ է ունեցել»:

«Ամեն ոք, ով շահագրգռված է մեր ժողովրդի առաջադիմությամբ, ամենից առաջ կղերի դեմ պիտի ուղղե իր հարվածները:

Մի ուշագրավ հանգամանք:

Ամենուրեք կղերը հանդիսանում է հասարակության ամենալոյալ մասը, նա միշտ հլու հպատակ է այն պետական կազմին, որին ապահովում է իր՝ կղերի առանձնաշնորհումները և իրավունքները: Սակայն բավական է, որ պետությունը ձեռք տա նրա իրավունքներից ու առանձնաշնորհումներից որևէ մեկին, որպեսզի այդ աստծո խոնարհ գառը միանգամից ըմբոստանա, ներշնչվի ապստամբ ոգով և մղե ժողովուրդը դեպի բողոք, և ըմբոստացում»:

Հարյուր տարում ահագին բան է փոխվել և հայ կղերը  նոր բարձունքներ է նվաճում: