Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուբեն Հախվերդյանը համերգ կտա Կիևում

Ռուբեն Հախվերդյանը համերգ կտա Կիևում
Մշակույթ
18:15, 11 май 2023
«Կիև են ժամանել մեր հավատարիմ եղբայրները՝ հայ հայտնի ապստամբ երգիչ Ռուբեն Հախվերդյանը և կինոռեժիսոր, Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ-ում Ուկրաինայի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Օլեքսանդր Բոժկոն։

Նա նաև տեղեկացրել է, որ վաղը՝ մայիսի 12-ին, ժամը 19։00-ին Բելիետազ» երաժշտական դահլիճում (Շոթա Ռուսթավելի փող. 16 «ա») տեղի կունենա Ռուբեն Հախվերդյանի համերգը, որին կնախորդի Տիգրան Խզմալյանի ֆիլմի ցուցադրությունը։ 

«Միջոցառումը նվիրված է Ուկրաինայի զինված ուժերին աջակցելուն։ Բաց մի՛ թողեք հնարավորությունը, կարծում եմ՝ հետաքրքիր կլինի»,- գրել է նախկին դեսպանը։